Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի վերջին հանգրվանը Խոր Վիրապ վանքն է, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ:
Այստեղ Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի պապն աղավնիներ կարձակեն դեպի Արարատ լեռ՝ ի նշան խաղաղության:
Տեղեկացնենք, որ այցի շրջանում կաթոլիկների առաջնորդը ցանկություն էր հայտնել հայ-թուրքական սահմանը վերաբացված տեսնել:
Source: Yerkir Media
Link: Մեկնարկել է Հռոմի պապի այցը Խոր Վիրապ. ուղիղ