Հիվանդանոցում մահացել է Ստամբուլի ահաբեկչության տուժածներից 4-ամյա երեխա

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 45-ի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Զոհը 4-ամյա հորդանանցի Ռայան Մոհամեդն է, ում կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել:

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 45-ն է, 239 մարդ վիրավորվել է: Նրանցից 52-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոց, ընդ որում 20-ը հատուկ հսկողության տակ են:


Source: Yerkir Media
Link: Հիվանդանոցում մահացել է Ստամբուլի ահաբեկչության տուժածներից 4-ամյա երեխա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image