Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք (տեսանյութ)
July 5, 2016
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից, որտեղ առաջին անգամ մասնակցելով դարձել էր մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
«Զվարթնոց» օդանավակայանում Եվրոպայի նորընծա չեմպիոններին դիմավոելու էին եկել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:
Բասկետբոլիստներին դիմավորելու և ևս մեկ անգամ շնորհավորելու էին եկել նաև մարզիկների հայաստանաբնակ հարազատները:
«Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մենք խաղում էինք մեր ամբողջ ուժերով: Եվ գիտեինք, որ ամբողջ Հայաստանն է մեզ երկրպագում: Իհարկե, մեր մրցակիցները բավականին ուժեղ էին, բայց մենք առավել ուժեղ էինք», — ասաց Ամիրան Ամիրխանովը: