Երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնն ավարտված է: Փակման հանդիսության ընթացքում, որին նախորդեց Կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, հայտնի դարձան մրցույթների հաղթողները:
Կինփառատոնի փակման արարողության ընթացքում Ժակլին Բիսեթը պարգևատրվեց «Փարաջանովյան թալեր » մրցանակով, որը նրան հանձնեց «Ոսկե ծիրան»-ի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը: Այնուհետև, մրցութային ծրագրերի ժյուրիները հաջորդաբար հայտարարեցին արդյունքները:
«Էկումենիկ» մրցանակը ստացավ իրանցի ռեժիսոր Սեյեդ Հադի Մոհագեգը` իր «Անմահը» ֆիլմով: Հաղթողին հայտարերեցին ժյուրիի անդամներ Ակոշ Լազար Կովաչը, Անիտա Ուզուլնիեցեն և Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը «Մշակույթի ասպետ» մեդալ շնորհեց Կիրիլ Ռազլոգովին: Ընդհանուր և միաձայն որոշմամբ«FIPRESCI» մրցույթում ժյուրիի մրցանակը հանձնվեց խորվաթ կինոռեժիսոր Բրանկո Շմիդտին` «Բալերի անուններ» ֆիլմի համար:
«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում հաղոթների անունները հայտարարեցին ժյուրիի անդմաներ Եսփեր Անդերսենը, Բորիս Նելեպոն, Մաջիդ Բարզեգարը, Գենա Տեոդոսևսկան, Մարինե Ալեսը և Շաղիկ Ալիս Մաթևոսյանը:
«Ժյուրիի հատուկ հիշատակում» և Հրանտ Մաթևոսյանի ամենամյա մրցանակները հանձնվեցին Դավիթ Սաֆարյանին` «28:94 տեղական ժամանակ» կինոնկարի համար:
«Լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ֆրանսիահայ ռեժիսոր Վիգեն Արմենյանը, ով նկարահանել էր «Ընձառյուծի լռությունը» կինոնկարը:
«Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ» մրցանակը ստացավ Առնո Խայաջանյանը իր «Քարքարոտ ճամփա» ֆիլմի համար»:
«Լավագույն հայկական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց Աննա Արևշատյանի «Բարի լույս ֆիլմը»:
«Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթում առաջադրված ֆիլմերից հաղթողներին ներկայացրին ժյուրիի անդամները` Տիգրան Մանսուրյանը, Ֆրեդ Քելեմենը, Հոմայուն Էրշադիnն, Պիեռ Լեոնը և Ստեֆան Կիտանովը:
Բրանկո Շմիդտն իր «Բալերի անուններ» ֆիլմով այս տարի արժանացավ նաև իր երկրորդ մրցանակին` այս մրցույթում ստանալով «Ոսկե ծիրան» մրցանակը:
«Արծաթե ծիրան» մրցանակը հանձնվեց «Անմահը» կինոնկարի ռեժիսոր Սեյեդ Հադի Մոհամեդին:
Իգլիկա Տրիֆոնովան արժանացավ «Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթի «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակին իր «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» ֆիլմի համար:
Ժյուրիի անդամներ Ժելիմիր Ժիլնիկը, Արմեն Խաչատրյանը և Պավել Պեչյոնկինը հանձնեցին մրցանակները «Միջազգային վավերագրական ֆիլմեր» մրցույթի չորս անվանակարգերում:
«Ձախ ափի հանդիման» ֆիլմի կինռեժիսոր Եվգենիյ Գրիգերևն արժանացավ «Ոսկե ծիրան» մրցանակին:
«Արծաթե ծիրան» մրցանակը բաժին հասավ Եժի Սլադկովսկուն, ով նկարահանել է «Դոն Ժուանը» ֆիլմը:
Իսկ այս մրցույթի «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակով պարգևատրվեց Մարկուս Պրադուն` «Մանուկը» կինոնկարով:
«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն այս տարի հանձնեց նաև նոր` «Փառատոնի նախագահության» մրցանակը, որը ստացավ Աննա Մելիքյանը: Այս տարի Մելիքյանը կինփոռատոնին ներկայացել է «Սիրո մասին» ֆիլմով:
Source: Yerkir Media
Link: «Ոսկե ծիրան».Հայտարարվեցին հաղթող ֆիլմերը