Գյումրիում հուլիսի 17-ին բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Գյումրիում հուլիսի 17-ին բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժին բերման էին ենթարկվել ժուռնալիսնտերի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, Սևակ Խաչատրյանը:

Ավելի ուշ բերման էին ենթարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանը, իսկ ոստիկանության «Մուշի» բաժին՝ դասախոս Արմեն Ներսիսյանը և  ՀԱԿ անդամ Սերիկ Տոնոյանը:

Նրանցից շատերը ոստիկանությունում են պահվել մոտ 10 ժամ: Ամենաուշը՝ երեկոյան 22:45-ի սահամաններում, ազատ են արձակվել Արմեն Ներսիսյանը և Սերիկ Տոնոյանը: Գյումրիի ոստիկանության բաժիններում խիստ հսկողություն է սահմանված:

Արմենուհի Մխոյան


Source: Yerkir Media
Link: Գյումրիում հուլիսի 17-ին բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image