ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 20-ին, ժամը 20.11-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 12.49-ին Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթի շրջանում՝ Շեկվեթիլ գյուղի մոտ Սև ծովում խեղդվել է ՀՀ քաղաքացի՝ 1976 թ. ծնված Մ. Ա.-ն:
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ժամը 13.00-ին փրկարարները քաղաքացու մարմինը հանել են ծովից:
Source: Yerkir Media
Link: Սեւ ծովում ՀՀ քաղաքացի է խեղդվել