«Աշխարհը, կարծես, դուրս է գալիս վերահսկողությունից»: Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է կատարել System of A Down ռոք-խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով նաեւ Երեւանում տեղի ունեցող վերջին դեպքերին:
Ըստ նրա, այս ամենի պատճառն անուշադրությունն է այլատյացության, ծայրահեղականության եւ մոլեռանդ մտածելակերպի ու գործողությունների դեմ: Երաժիշտն անդրադարձել է ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում տեղի ունեցող իրադարձություններին: Նա վստահ է, որ քաղաքակրթությունը գոյության այս ձեւով այլեւս սպառել է իրեն եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ մարդկային հիվանդությունը՝ միմյանց նկատմամբ բռնություն գործելու ցանկությունը վերացնելու համար:
«Հայաստանում պետք է գտնել ճանապարհ՝ դուրս գալու հետխորհրդային կոռումպացված հիերարխիայից, որը ղեկավարում եւ քանդում է երկիրը անկախացման օրվանից»,-ասել է երաժիշտը` նշելով, որ «մշակույթը, կարեկցելու ունակությունն ու հավասարությունը կարող են հաղթել»:
Նա կոչ է արել պայքարել բացասական երևույթների դեմ «մտավոր կարողություններով, զսպվածությամբ և արդարացի»:
Source: Yerkir Media
Link: Սերժ Թանկյան. «Հայաստանում հետխորհրդային կոռումպացված հիերարխիայից դուրս գալու ճանապարհ է պետք գտնել»