Լոնդոնում զինված հանցագործի հարձակման հետեւանքով զոհվել է մի կին. կան վիրավորներ

Լոնդոնի կենտրոնական մասի Ռասել սքվեր հրապարակում դանակով զինված հանցագործի  հարձակման հետեւանքով զոհվել է մի կին, վիրավորվել է եւս առնվազն հինգ մարդ: Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:30-ին (Երեւանի ժամանակով՝ օգոստոսի 4-ին ժամը 02:00-ին): Ոստիկանությունը նախ եւ առաջ դիտարկում է ահաբեկչության վարկածը, տեղեկացնում BBC-ն:

Տեղում ձերբակալված հանցագործը՝ 19-ամյա մի երիտասարդ, ոստիկանության նախնական տվյալներով, հոգեկան խնդիրներ ունի:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ սպանվածը 60 տարեկան էր: Նրա խոսքով՝ «հետաքննությամբ զբաղվում է ոստիկանության քրեական հանցագործությունների բաժինը, որին աջակցում է հակահաբեկչական ստորաբաժանումը»:

«Վաղը լոնդոնցիները ավելի մեծ թվով ոստիկաններ կտեսնեն, այդ թվում՝ զինված ստորաբաժանումներ»,- ասել է նա:

Օգոստոսի 3-ին ոստիկանությունն արդեն հայտնել էր 600 լրացուցիչ զինված ոստիկանների մասին, որոնք ուղարկվել են պարեկելու Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցները:


Source: Yerkir Media
Link: Լոնդոնում զինված հանցագործի հարձակման հետեւանքով զոհվել է մի կին. կան վիրավորներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image