Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

August 7, 2016

Օգոստոսի 7-ին, ժամը 02.45-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում, «Մերսեդես» մակնիշի 34TU325 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ղ., ծնվ. 1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում (մոտ 25 մետր հեռավորությամբ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա. Ղ.-ն և ուղևորներ Հ. Ա.-ն (ծնվ. 1993թ.) և Գ. Մ.-ն (ծնվ. 1992թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Source: Yerkir Media
Link: Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image