Սիրայի հիվանդանոցներից մեկը ավիհարվածների է ենթարկվել. կան զոհեր

August 7, 2016

Շաբաթ օրը Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանի  հիվանդանոցներից մեկը ավիահարվածի է ենթարկվել, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Տուժած հիվանդանոցը գտնվում է Մելես ավանում, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի համանուն քաղաքից 15 կմ հեռավորության վրա:

Նշվում է, որ Սիրիայի օդային տարածքում հերթապահում են երկրի կառավարական օդուժի և ռուսական ռազմական ուժերի ինքնաթիռները, սակայն դեռևս հայտնի չէ, թե որ օդանավն է հարվածել:


Source: Yerkir Media
Link: Սիրայի հիվանդանոցներից մեկը ավիհարվածների է ենթարկվել. կան զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image