Իտալիայում Հռոմի պապն այցելել է նախկինում մարմնավաճառությամբ զբաղված կանանց ապաստարան

August 14, 2016

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է նախկինում մարմնավաճառությամբ զբաղված կանանց ապաստարան: Այցը, ինչպես տեղեկանում ենք BBC-ից, եղել է չպլանավորված:

Ապաստարանում այս պահին 20 կին է գտնվում, որոնք վերջապես ազատվել են կավատների ձեռքից: Բոլորն անօրինական ճանապարհով են հայտնվել Իտալիայում, նրանց ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ: Գրում է yerkir.am-ը:

Հռոմի պապը մարդկանց վաճառքն անվանել է «հանցագործություն մարդկության դեմ» և ապաստարանում գտնվող կանանց մաղթել, որ ուժեղ լինեն, նաև հույս է հայտնել, որ նրանք կարող են նոր կյանք սկսել:


Source: Yerkir Media
Link: Իտալիայում Հռոմի պապն այցելել է նախկինում մարմնավաճառությամբ զբաղված կանանց ապաստարան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image