Հյ. Կորեան ամենչնչին սադրանքի դեպքում էլ ավերիչ հարվածներ կհասցնի ԱՄՆ-ին

August 14, 2016

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հերթական մեղադրանքներն են հնչեցրել ԱՄՆ-ի դեմ՝ Միացյալ Նահանգներին մեղադրելով իրենց երկիր ներխուժելու փորձի համար, ինչպես նաև սպառնալով չնչին սադրանքի դեպքում միջուկային հարված հասցնել: Գրում է Tert.am-ը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով, Փհենեյանին զայրացրել է այն փաստը, որ ԱՄՆ-ն Կորեական թերակղզում ցանկանում է տեղադրել իր հակահրթիռային համակարգերը:

«ԱՄՆ-ի՝ Հյուսիսային Կորեա ներխուժելու փորձը գնալով ավելի անհեթեթ է դառնում: Նախազգուշացնող միջուկային հարվածի իրավունքը լոկ Միացյալ Նահանգների մենաշնորհը չէ»,- նշվում է գործակալության տարածած հաղորդագրությունում:

Իշխանությունները նաև նախազգուշացրել են, որ երկրի զինված ուժերը ներկայում անցում են կատարել նախազգուշական հարվածի ռեժիմին, որպեսզի կարողանան դիմակայել ԱՄՆ-ին:

«Օպերատիվ բոլոր խմբերը բերվել են լիակատար պատրաստվածության հակառակորդի կողմից անգամ չնչին սադրանքի դեպքում նրա ուղղությամբ անողոք ու ավերիչ հարված հասցնելու համար»,- հավելել են իշխանությունները:


Source: Yerkir Media
Link: Հյ. Կորեան ամենչնչին սադրանքի դեպքում էլ ավերիչ հարվածներ կհասցնի ԱՄՆ-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image