«Ես հպարտություն բառը հասկանում էի, բայց չգիտեի, դա ոնց ա, ինչ ա։ Բայց այդ պահին ես իրոք հպարտացա, շատ ուրախ եմ, որ գտնվեց նման տղա, շատ նման իմ կյաժին, որ այդ քայլն արեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Աբաջյանը՝ Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Ռոբերտ Աբաջյանի հայրը։
Օլիմպիական չեմիոն Արթուր Ալեքսանյանը պատվո հարթակի առաջին տեղում կանգնած ժամանակ իր շապիկին կրում էր Ռոբերտ Աբաջյանի նկարը։

«Ես կասեմ հալալ ա էդ տղուն, դա շատ տղավարի քայլ էր։ Ալեքսանյանը շատ մեծ քայլ արեց։ Ես սպասում եմ, որ նա գա Հայաստան, ես գնամ ու իրա ձեռքը սեղմեմ»,- հավելեց հայրը։
Ռոբերտ Աբաջյանի եղբայրն էլ՝ Ռուբեն Աբաջյանն ասաց, որ չէին սպասում նման քայլի, բայց Արթուրը կրկնակի հերոսացավ այդ քայլով։
«Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին»,- հարցազրույցում ասել է Արթուր Ալեքսանյանը:
Source: Yerkir Media
Link: «Տղավարի քայլ էր, Արթուրը կրկնակի հերոսացավ». Ռոբերտ Աբաջյանի հայր