Դիտավան գյուղում ջրի մեջ նռնակ են հայտնաբերել

August 20, 2016

Օգոստոսի 20-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիտավան գյուղում՝ աղբյուրի մոտակայքում, ջրի մեջ նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նռնակը գտնվում է «Ռաֆիկ Սարիբեկյանի հիշատակի աղբյուրի» մոտակա առվի մեջ:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

ՀՀ ՊՆ N զորամասի օպերատիվ խումբն առվից դուրս է բերել «Ֆ-1» տեսակի նռնակը:


Source: Yerkir Media
Link: Դիտավան գյուղում ջրի մեջ նռնակ են հայտնաբերել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image