Լեւոն Երանոսյանն ընդհատել է իր արձակուրդը եւ վերադարձել է ծառայության

August 20, 2016

ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանն ընդհատել է իր արձակուրդը եւ վերադարձել է ծառայության: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Պարոն Երանոսյանն իր արձակուրդը կիսատ թողել, վերադարձել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»,- ասաց լրատվական վարչությանը պետը՝ նշելով, որ որեւէ արտառողց բան տեղի չի ունեցել:

Հարցին՝ Լեւոն Երանոսյանը հետագայմ հնարավորութուն ունենալո՞ւ է կրկին արձակուրդ մեկնելու, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ ինքը չի կարող դա կանխատեսել:

Հիշեցնենք, որ Սարի թաղում հուլիսի 29-ի միջադեպից հետո Լեւոն Երանոսյանը մեկնել էր մեկամսյա արձակուրդ, իսկ նրա եղբայրը՝ ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը,  պաշտոնանկ էր արվել:


Source: Yerkir Media
Link: Լեւոն Երանոսյանն ընդհատել է իր արձակուրդը եւ վերադարձել է ծառայության

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image