ՀՀ օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-ի գիշերը լույս 27-ին

August 22, 2016

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե և 3 արծաթե մեդալ:

Օլիմպիական ոսկին Հայաստան է բերում հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել հունա-հռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ), ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105 + կգ):

Ինչպես տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հացերի նախարարության պաշտոնական կայքից, Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-ի գիշերը լույս 27-ին Դոհա-Երևան թռիչքով՝ Երևանի ժամանակով 00:40-ին:


Source: Yerkir Media
Link: ՀՀ օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-ի գիշերը լույս 27-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image