Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 247-ի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտնել են Իտալիայի քաղաքացիական պաշտպանության իշխանությունները: Ըստ նախնական տեղեկությունների վիրավորների թիվը 368 է: Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 4300 փրկարարներ: Երկրի առողջապահության նախարարը հայտնել է, որ մահացածների թվում մեծ է երեխաների քանակը:
Ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժիցտուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: