Մխիթարյանը միշտ էլ լավ կիսապաշտպան է եղել․ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ

September 1, 2016

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ  Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նոր լիցքեր կհաղորդի իր ակումբին:

«Մխիթարյանը միշտ էլ լավ կիսապաշտպան է եղել: Անցած տարի նա սկսեց շատ գոլեր հեղինակել: Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում նա 10 գոլի հեղինակ դարձավ, ինչը նրան ավելի վտանգավոր է դարձնում»,- Վենգերի խոսքերն է մեջբերում բրիտանական Daily Star-ը:

Բրիտանական կայքը նաև գրում է, որ Մխիթարյանը հույս ունի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ առաջիկա խաղում առաջին անգամ հայտնվել իր նոր ակումբի մեկնարկային կազմում:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ օգոստոսի 31-ին Հենրիխ Մխիթարյանը Չեխիա-Հայաստան ընկերական խաղի ժամանակ վնասվածք է ստացել և փոխարինվել է հանդիպման 38-րդ րոպեին, ինչը կարող է կասկածի տակ դնել նրա մասնակցությունը մանչեսթերյան դերբիին:


Source: Yerkir Media
Link: Մխիթարյանը միշտ էլ լավ կիսապաշտպան է եղել․ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image