Սեմինար քննարկում՝ ուղղված զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելմանը

September 10, 2016

ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինար-քննարկում: Այս մասին տեղեկացրին Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սեմինար-քննարկման ընթացքում Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է գերատեսչական շահագրգիռ կառույցների, իրավապահ մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մշակված նոր ծրագրերը, որոնք հնարավորություն կտան զինված ուժերում նվազագույնի հասցնել ինքնասպանությունների թիվը:

Զեկույցներով հանդես են եկել Պաշտպանական գերատեսչության, Զինվորական դատախազության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները:  ԶՈՒ հոգևոր առաջնորդը, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանգամանալից ներկայացրել է ինքնասպանության քրիստոնեական ընկալումը: Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվել նաև զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի և պատճառների, նպաստող պայմանների, ինչպես նաև զինծառայողների հոգեհուզական վիճակի կայունացմանը նպաստող գործոնների վիճակագրություն: Հնչել են նաև մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է իր նկատառումները:


Source: Yerkir Media
Link: Սեմինար քննարկում՝ ուղղված զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելմանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image