Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է

September 11, 2016

Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին Զիլ 130 մակնիշի 35 US 129 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝  1967 թ. ծնված Վ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության մեքենային:


Source: Yerkir Media
Link: Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image