Հինգ երկարատև տարիների հետևողական աշխատանք, ջանք, եռանդ, անսահման նվիրում և արդեն այսօր Ռեուտով քաղաքում կա ձևավորված համայնք ու արդյունքեր արձանագրող հայկական կիրակնօրյա դպրոց:
Տնօրենը նշում է, որ այս տարիների ընթացքում դպրոց հաճախող երեխաների թիվը օրեցօր ավելանում է, ավելանում է նաև հայոց լեզուն ու մայրենին ուսումնասիրելու ցանկություն ունեցողների թիվը: Դպրոցի աշակերտները, սովորելուց զատ, ակտիվորեն մասնակցում են նաև թե տեղի, թե հայրենիքում կազմակերպվող տարբեր միջոցառումներին ու մրցույթներին: Մասնավորապես՝ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին և Շուշիի ասմունքի մրցույթին: