Եռաբլուրում երկրի ղեկավարությունը հարգեց Հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակը

September 21, 2016

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

ՀՀ Նախագահին ուղեկցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նախագահ Սարգսյանը հավաքվածներին շնորհավորեց ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով:


Source: Yerkir Media
Link: Եռաբլուրում երկրի ղեկավարությունը հարգեց Հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image