Մոսկվայում հրդեհ է բռնկվել․զոհվել է 5 հրշեջ

September 22, 2016

Մոսկվայի Ամուրի փողոցում գտնվող արհեստական ծաղիկների պահեստում բռնկված հրդեհը տարածվել է 600 քառ. մետր մակերեսով: Գրում է Tert.am-ը։

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին, հրդեհը մարելու աշխատանքների ժամանակ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության 5 աշխատակից է զոհվել:

Աղբյուրի հաղորդմամբ` կրակը մարելուն ուղղված աշխատանքները  շարունակվում են: Հրդեհին բարդության 4-րդ աստիճան է տրվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կրակի տարածման մակերեսը կազմում է 200 քառ. մետր:

 


Source: Yerkir Media
Link: Մոսկվայում հրդեհ է բռնկվել․զոհվել է 5 հրշեջ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image