Բուդապեշտում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ

September 25, 2016

Համացանցում տարածվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոնական փողոցներից մեկում որոտացած հզոր պայթյունի մասին տեղեկություններ, գրում է Tert.am-ը՝ վկայակոչելով РИА Новости-ին:

Նշվում է, որ Օկտոգոն հրապարակում գտնվող շինությունում որոտացած պայթյունի հետևանքով երկու տուժած կա:

Twitter-ի tanvi_r90 ծածկանունով օգտատերը գրել է, որ պայթյունից հետո իրեն ու ռեստորանի մյուս այցելուներին տարհանել են շինությունից:

Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ վնասվածքներ է ստացել, ոստիկանությունը շրջափակում է տարածքը:

Դեռևս անհայտ է` դժբախտ պատահարը ահաբեկչական ակտ է, թե պատահական պայթյուն: Դիտարկվող տարբերակներից մեկի համաձայն`տեղի ունեցածը կենցաղային գազի պայթյունի հետևանք է:


Source: Yerkir Media
Link: Բուդապեշտում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image