Ադրբեջանցիներն այսօր քվեարկությամբ կընտրեն նախագահի պաշտոնավարման ժամկետը

September 26, 2016

Ադրբեջանում վաղ առավոտվանից մեկնարկել է երկրի Սահմանադրությունում փոփոխություն անցկացնելու մասին համաժողովրդական հանրաքվեն: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Համաձայն ընտրացուցակների` Ադրբեջանում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 5 միլիոն 260 հազար քաղաքացի: Քվեարկությունն անց է կացվում նաև արտերկրում Ադրբեջանի 38 դիվանագիտական ներկայացուցչություններում:

Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխությունների հետո անսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվում է 7-ի: Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում է խորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք:


Source: Yerkir Media
Link: Ադրբեջանցիներն այսօր քվեարկությամբ կընտրեն նախագահի պաշտոնավարման ժամկետը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image