Ադրբեջանում հանրաքվեն ավարտվել է. նախագահի լիազորություններն ավելացվել են

September 27, 2016

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 26-ին երկրում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազաիր Փանախովը հայտնել է, որ հանրաքվեին մասնակցել է ընտրազանգվածի 69.7 տոկոսը:

Համաձայն ներկայացված տվյալների` Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարվա երկարաձգելու կողմ է արտահայտվել քվեարկողների 91.2 տոկոսը, փոխնախագահների ինստիտուտի ներդրմանը կողմ է 89 տոկոսը, պատգամավորների ընտրության ժամանակ տարիքային սահմանափակումը վերացնելուն կողմ է 88.3 տոկոսը, նախագահի ընտրության ժամանակ տարիքային սահմանափակմանը` 91 տոկոսը:

Ադրբեջանի քաղաքացիները նաև երկրի նախագահին տվել են խորհրդարանը ցրելու իրավունք. այդ փոփոխության օգտին է քվեարկել 87,4 տոկոսը:

Ադրբեջանում հանրաքվեն ընթացել է կոպտագույն խախտումներով: Գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, ընտրական «կարուսելների» բազմաթիվ դեպքեր:

Ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովը հանդես էր եկել Ադրբեջանիսահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների խիստ քննադատությամբ: Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջնշվում է, որ ներկայացված փոփոխությունները խախտում ենիշխանությունների հավասարության սկզբունքն ու  աննախադեպլիազորություններ տալիս երկրի նախագահին:


Source: Yerkir Media
Link: Ադրբեջանում հանրաքվեն ավարտվել է. նախագահի լիազորություններն ավելացվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image