Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի
October 4, 2016
Գյումրու ավագանին հոկտեմբերի 4-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ միաձայն հաստատել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին՝ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը տալու մասին որոշումը:
Ավագանին նաև որոշել է 2016 թվականին օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին դրամական պարգև հատկացնել` այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացնելով 11 միլիոն 700 հազար դրամ գումար: