ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2- րդ փողոցում՝ ծառի վրա, քաղաքացին հոսանքահարվել է. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Բալահովիտ գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Գ. Խ.ը ծառի վրա աշխատելիս հոսանքահարվել է: Փրկարարները Գ. Խ.ին իջեցրել են ծառից (մոտ 7 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Source: Yerkir Media
Link: Քաղաքացին ծառի վրա հոսանքահարվել է