Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը քայլեր է ձեռնարկում հալեպահայերին օգնելու համար

Հալեպահայերի օգնության հարցը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի օրակարգի առանցքում է: Այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը սիրիահայերին աջակցելու հարցի առնչությամբ քննարկումներ է կազմակերպում տարբեր ուղղություններով: Կապի մեջ ենք Եվրամիության որոշ վարչությունների հետ: Քննարկումներ ենք անցկացնում Բելգիայի խորհրդարանի պատգամավորների հետ»,- ասաց  Պետո Դեմիրճյանը:

Պետո Դեմիրճյանը նշեց, որ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը նման փորձ ունի: Նախկինում, օրինակ, Բելգիայի ԱԳՆ-ի միջոցով են օգնություն հասցրել Սիրիայի եւ Իրաքի հայությանը: Դրանից բացի,  պատվիրակություններ են ուղարկվել այդ երկրներ` տեղում իրավիճակին ծանոթանալու:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատուն տեղեկացրեց, որ քննարկվում է  առաջիկայում ևս Լիբանան և Սիրիա պատվիրակություն ուղարկելու հարցը: Նախատեսվում է, որ պատվիրակության մեջ կընդգրկվեն ներկայացուցիչներ հանձնախմբից և պատգամավորներ Բելգիայի խորհրդարանից:

 


Source: Yerkir Media
Link: Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը քայլեր է ձեռնարկում հալեպահայերին օգնելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image