Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը կարեւոր հարթակ է բիզնեսի զարգացման համար

Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը կարեւոր հարթակ է բիզնեսի զարգացման, հավաքական որոշումների կայացման եւ փորձի փոխանակման համար. ֆորումի մեկնարկին իրենց ելույթի խոսքում նշել են ներկաներից շատերը:

Ֆորումին համատեղ հոկտեմբերի 13-16-ը Երեւանում անցկացվեցին նաեւ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը: Այս հանդիպումները նպատակ ունեն նպաստելու հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը:

Եվրասիական տարածաշրջանում երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցությանն ուղված այս համաժողովները, ըստ ղեկավարների, ապահովելու են նաեւ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը՝ շահագրգիռ պետությունների մասնակցությամբ: Համաժողովներին մասնակցում են Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների պաշտոնյաներ, բանկերի, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ՝ տարբեր երկրներից: Երկու համաժողովների ընդհանուր բացման արարողության ժամանակ տեղի է ունեցել նաեւ երկկողմ համաձայնագրերի եւ պայմանագրի ստորագրման արարողակարգ:

«Ես իսկապես շատ ուրախ եմ, որ տեղի է ունենում հայ-ռուսական միջազգային արդեն հինգերորդ ֆորումը: Սա միանշանակ օգտակար հարթակ է, որտեղ հանդիպում են ընկերները, բարեկամները, գործընկերները, մարդիկ, որոնք նույն կերպ են մտածում եւ նույն ալիքով շարժվում, որպեսզի գտնեն օպտիմալ լուծումներ եւ կիսվեն փորձով: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին, ըստ իս, դրանց խորացման համար մենք ունենք մեծ ներուժ: Միջազգային ինտեգրացիոն գործընթացները, որոնք տեղի են ունենում Եվրասիական շրջանակում, կարող էին միայն օգնել դրան»,- նշել է Կարեն Կարապետյանը:

«Գործարար հանրության համար Եվրասիական տնտեսական միությունը ձեւավորում է միանգամայն նոր հիմքեր: ԵՏՄ-ն ընդլայնեց բոլոր անդամ-պետությունների տնտեսական սահմանները մինչեւ 7-րդ մայրցամաք: Այն ստեղծեց խորը, ընդգրկուն 200 միլիոնանոց տնտեսություն՝ առանց մաքսային սահմանների: Մի շարք ոլորտներում հեշտացան բիզնեսի ստեղծման կանոնները»,- հավելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:


Source: Yerkir Media
Link: Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը կարեւոր հարթակ է բիզնեսի զարգացման համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image