Բաղդադում` հոկտեմբերի 15-ին մահապարտի կազմակերպած ահաբեկչությունից զոհերի թիվը հասել է 31-ի: 65 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պայթյունը որոտացել է Բաղդադի Շահաբ թաղամասի շուկայում, որտեղ վրան էր տեղադրվել մարգարե Մուհամեդի թոռ` իմամ Հուսեյնի հիշատակման համար: Հենց այդ սգո արարողության ժամանակ էլ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է:
«Ահաբեկչության պատասխանատվությունն ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել»,- հաղորդում է Associated Press գործակալությունը:
Source: Yerkir Media
Link: Բաղդադում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 31-ի