Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքում ահազանգեր են ստացվել, որ ծայրամասային փողոցներից մեկում անարգել զբոսնող ամուրյան վագր է նկատվել: Ոստիկանությունը ստուգում է ստացված ահազանգերը։Քաղաքացիների կողմից նշված վայրեր են մեկնել իրավապահների խմբերը, որոնք առայժմ կենդանուն չեն նկատել։
interfax.ru-ն գրում է, որ ոստիկանները բնակիչներին կոչ են արել պահպանել զգուշության կանոնները:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, հոկտեմբերի սկզբին ահազանգեր են ստացվել Վլադիվոստոկից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Արտյոմ քաղաքում, որտեղ եւս մարդիկ նկատել էին ամուրյան վագր։ Կենդանուն ֆիքսել էր նաեւ ճանապարհային տեսախցիկը:
Source: Yerkir Media
Link: Վլադիվոստոկում փնտրում են քաղաքում հայտնված ամուրյան վագրին