yerkir.am — Թուրքիայում «Survivor» հեռուստանախագծի հաղթող, հայտնի բռնցքամարտիկ Աթաքան Արսլանը հայհոյել է սեփական ժողովրդին: Տեսանյութը հայտնվել է համացանցում:
Մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութում չեմպիոնական գոտին կրող Արսլանը «թուրք ժողովրդին ի՞նչ ուղերձ կհղեք» հարցին պատասխանում է հոյհոյանքով:
Սկանդալային միջադեպից հետո համացանցում պարզաբանությամբ հանդես եկած բռնցքամարտիկը նշել է, որ կրած ականջակալների պատճառով սխալ է հասկացել հարցն ու իր ժողովրդին հայհոյելու նպատակ չի ունեցել:
Կայքերը շարունակում են հրապարակել չմոնտաժված տեսանյութը, որում երևում է, որ Արսլանն իրեն ուղղված հարցը լավ էլ լսում է և այդպես պատասխանում:
Source: Yerkir Media
Link: Թուրքիայում սկանդալ է. հայտնի բռնցքամարտիկը հայհոյել է իր ժողովրդին