ՌԴ-ի Յամալի շրջանում երեկ անհետացած ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռը կործանվել է, դրանում գտնվող բոլոր 19 անձինք մահացել են։ Յամալանենեցյան ինքնավար մարզում հոկտեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել. հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ Կրասնոյարսկի շրջանում գտնվող Վանկոր համայնքից Նոր Ուրեգոն տեղափոխվող ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռը Յամալի շրջանում անհետացել էր երեկ:
Հաղորդվում էր, որ ուղղաթիռի անձնակազմի հետ կապն ընդհատվել է, և մեքենան չի ժամանել Նոր Ուրեգոն՝ վայրեջք կատարելու համար:
Source: Yerkir Media
Link: ՌԴ-ում ուղեւորատար ՄԻ-8-ը կործանվել է, հայտարարվել է սուգ