Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել մի շարք գետերի ավազաններում ՀԷԿ-երի կառուցման նպատակահարմարությունը

Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, այդ պատճառով վարչապետ Կարեն Կարապետանն ասաց, որ ոլորտների վերաբերյալ ներկայացումներն ավելի շատ լինեն ծրագրային, բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից, ինչպես նաեւ պատգամվորներները հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնեն սկզբունքներն ու մոտեցումները:

Նա բոլորին խնդրեց քննարկմանը մոտենալ ու պատրաստվել մաքսիմալ ուշադիր: Ապա հերթը հանձնարարականներին էր՝ Բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով՝ 15 օրյա ժամկետում ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների եւ շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առարկություններ:

«Մասնավորապես, առաջինը՝ 2009թ. հունվար 22-ին ՀՀ կառավարության նիստի համար 3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայում, երկրորդը՝ Ախուրյան, Ձորագետ, Դեբետ, Ազա, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ, երրորդը՝ բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 20 տարի շարունակ շահագործված փոքր հիդրոէլեկտրակայանների համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով:

«Ես վստահ չեմ, որ մենք ունենք արդեն 20 տարի շարունակ օգտագործվող հիդրոէլեկտրակայան, բայց մենք պետք է ունենանք, որպեսզի հասկանանք՝ սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում ինչպես է լինելու, երբ բիզնեսը իր գումարները փոխհատուցի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վերջինս նշեց, որ արդեն իսկ ունենք բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ հիդրոէլեկտրակայանների քանակն ավելի շատ է նախատեսված, քան հավանաբար անհրաժեշտ էր:

Երկրորդ հանձնարականով Գյուղատնտեսության նախատարը Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ մեկ շաբաթվա ընթացքում փաթեթ է ներկայացնելու:

Վարչապետը էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարներին հանձնարարեց ուսումնասիրել միջազգային փորձը եւ ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի հետ կապված հողօգագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ:

«Բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվությունները ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում: Պետք է այդ դաշտը կարգավորենք եւ իրեն միայնակ չթողենք այդ խնդիրները լուծելիս»,- ասաց Կարապետյանը:

Իգնատի Առաքելյանը հետաքրքրվեց, թե ում են անցնելու Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության գործառույթները, եթե այն լուծարվում է:

«Ես տեղյակ չեմ ընդհարապես, առաջին անգամ եմ լսում: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ ուսումնասիրվել են բոլոր տեսչությունների գործառույթները, մի շարք գործառույթներ հնացած են, վերացվում են, իսկ գործառույթները, որոնք անհրաժեշտ են, միավորվում են: Այս դեպքում եթե խոսքը վերաբերում է պետհամարանիշներ տրամադրելուն, ապա դա կարող է անել ոստիկանութունը:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image