Օտարերկրյա դոնոր կազմակերպություններից 12 մլն դոլար կտրվի 18 համայնքի զարգացմանը

 

Նոյեմբերի 1-ին խորհրդարանում ներկայացվել է նաեւ տարածքային կառավարման մարմիններին եւ համայնքներին տրվող բյուջետային հատկացումները: 2017 թվականին Երեւան քաղաքին բյուջեից տրվող ընդհանուր գումարը կազմում է 63 միլիարդ դրամ, 13 միլիարդը՝ դոտացիաներ:

Մարզերից ամենափոքր դոտացիան՝ 988 միլիոն դրամ, կհատկացի Վայոց ձորին, ամենամեծը՝ մոտ 4 ու կես միլիարդ դրամ՝ Արարատի մարզին: 5 միլիարդ դրամ կառավարությունը նախատեսել է մարզպետարանների համար, 54 միլիարդ՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը:

Նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ 2017 թվականին 18 խոշորացված համայնքի կտրվի 12 միլիոն դոլար՝ օտարերկրյա դոնոր կազմակերպություններից, իսկ պետությունը կհամաֆինանսավորի:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image