«ՒՊ» զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքում պատանդ են վերցրել 1600 խաղաղ բնակչի՝ օգտագործելով նրանց որպես կենդանի վահան կառավարության եւ նրա դաշնակիցների կողմից օդային ռմբակոծության ժամանակ: Այս մասին հայտնել է է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ռավինա Շամդասանին։
Ահաբեկչական խմբավորումը գերի է վերցրել Տալ-Աֆարեում բնակվող քուրդ 400 կանանց, եզդիների եւ շիա մահմեդականների:
ՄԱԿ-ի տեղեկություններով՝ «ԻՊ»-ը Խամամ-Ալ-Ալիլ-ի բնակիչներին բեռնատարներով տեղափոխում է Տալ-Աֆար քաղաք: Որոշ ընտանիքների ասել են, որ նրանց Սիրիա են տանում:
Չորեքշաբթի օրը «ԻՊ»-ը Խամամ-Ալ-Ալիլ-ից Մոսուլ է տեղափոխել 150 ընտանիքների: Ծայրահեղականները օգտագործում են բարձրախոսներ՝ հրամայելով բնակիչներին դուրս գալ տներից իրերով՝ սպառնալով չենթարկվողներին սպանել:
Ռավինա Շամդասանին հայտնել է, որ ահաբեկիչները բռնի ուժով իրենց շարքերն են ներգրավում 9-10 տարեկան երեխաների՝ օգտագործելով նրանց որպես զինյալներ Մոսուլում:
Զինյալները շարունակում է գերիների զանգվածային սպանությունները: Չորեքշաբթի օրը Մոսուլում 180 նախկին պետական ծառայող է սպանվել: Մտավախություն կա, որ զինյալները մոսուլում շուրջ 200 մարդ են սպանել: Այժմ ՄԱԿ գրասենյակը փորձում է ստուգել այս տեղեկությունը:
Source: Yerkir Media
Link: «ԻՊ»-ը պատանդ է վերցրել 1600 խաղաղ բնակչի՝ օգտագործելով նրանց որպես կենդանի վահան