Ծաղկաձորում մեկնարկել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը

Հայաստանում մեկնարկել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ  առաջնությունը:

Նոյեմբերի 12-13 անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցում է շուրջ 56 թիմ աշխարհի 23 երկրից՝ այդ թվում Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը եւ այլք: Հայաստանը մասնակցում է 5 թիմով:

Այսօր տեղի կունենա նախընտրական խաղը: Լավագույն 5 թիմերը կանցնեն եզրափակիչ փուլ, որտեղ կորոշվի աշխարհի առաջնության չեմպիոն թիմը:

Ծաղկաձորում ընթացող խաղին ներգա է գտնվել Հայաստանի նախագահ ՍերԺ Սարգսյան

Նախքան միջոցառման մեկնարկը՝ Հանրապետության Նախագահը թեյի սեղանի շուրջ կարճատև հանդիպում է ունեցել առաջնությանը մասնակցող թիմերի ներկայացուցիչների հետ:

Մասնակիցներին ուղղված իր խոսքում Սարգսյանը, մասնավորապես, ասել է՝ «Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ հենց մեր երկրում է անցնում 14-րդ աշխարհի առաջնությունը: Այս դահլիճում բազմաթիվ ծանոթ դեմքեր կան: Մենք նախկինում անձամբ հանդիպելու առիթ չենք ունեցել, բայց ձեզնից շատերին ես ճանաչում եմ, քանի որ հանդիսանում եմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի վաղեմի երկրպագու:

Իմ փոքր ծննդավայրում՝ Ղարաբաղում, ինչպես և նախկին, բայց այն ժամանակ դեռ միասնական Խորհրդային Միության բազմաթիվ այլ շրջաններում, մենք շատ ուշադիր նայում էինք այդ զարմանալի հեռուստածրագիրը: Այդպես մենք ոչ միայն հետևում էինք ձեր գերող խաղին, այլ նաև իմանում էինք նոր հրատարակվող գրքերի մասին:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղն այսօր Հայաստանում վայելում է նույն համբավը: Ես ձեզ շնորհակալ եմ նրա համար, որ դուք ձեր խաղով և ձեր օրինակով տարածում եք գիտելիք ու հետաքրքրություն մարդկության ձեռքբերումների նկատմամբ»:


Source: Yerkir Media
Link: Ծաղկաձորում մեկնարկել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image