Օդի ջերմաստիճանը կիջնի 5-7 աստիճանով

Հայաստանում  նոյեմբերի 14-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-ին և 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ  շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-17-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:


Source: Yerkir Media
Link: Օդի ջերմաստիճանը կիջնի 5-7 աստիճանով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image