Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները դժգոհ են գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյից: Նա չի տուգանվի ակումբի կողմից, Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի` «Վեսթ Հեմի» դեմ խաղում հեռացվելու համար, սակայն ակումբի ղեկավարությունը հիասթափված է մարզչից, որի պահվածքը վնասում է թիմին: Այս մասին հայտնում է sport.rbc.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Մոուրինիոն հեռացվել էր այն բանից հետո, երբ «Վեսթ Հեմի» դեմ խաղի ժամանակ տեխնիկական հատվածում ոտքով հարվածել է շշին: Նրան սպառնում է որակազրկում՝ վեց խաղով, բայց եթե ՖԱ-ն մարզիչին մեղավոր ճանաչի, ապա այս պատիժը կդառնա 3-րդն այս սեզոնին:
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռեւս մտադիր չէ աշխատանքից ազատել Մաուրինիոյին, չնայաց նրան, որ ղեկավարությունը դժգոհ է ակումբի խաղից:
Source: Yerkir Media
Link: Մանչեսթեր Յունայթեդի ղեկավարությունը դժգոհ է Մոուրինյուի պահվածքից