ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 29-ին, ժամը 12.48-ին տեղեկություն է ստացել, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 1-ին կմ-ին «Mitsubishi Trooper» մակնիշի պետհամարանիշով 50 ՕՕ 222 ավտոմեքենան (վարորդ` 1961 թ. ծնված Մ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և բռնկվել:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նա հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.00-ին, մարվել` 13.11-ին: Այրվել է ավտոմեքենան` ամբողջությամբ:
Source: Yerkir Media
Link: Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին էլեկտրասյանը բախված ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է