Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Սոթքի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքի տարածքում կրակոցները հնչել են անվտանգության աշխատակցի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է ոսկու հանքավայրի անվտանգության աշխատակիցը:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են կրակողին։
Կատարվում է քննություն:
Source: Yerkir Media
Link: Սոթքի ոսկու հանքավայրում գիշերը կրակոցներ են հնչել, կրակողը ձերբակալված է