Բարաք Օբաման երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ժամանակ կատարել է Jingle Bells երգը:
Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Սպիտակ տան յութուբյան էջը, որտեղ էլ հրապարակվել է համապատասխան տեսանյութը:
Օբամայի հետ միասին սուրբծննդյան երգը կատարել է 23-ամյա ռեփ կատարող Չենսելոր Ջոնաթան Բենեթը, ով հանդես է գալիս Chance the Rapper բեմական անունով:
Source: Yerkir Media
Link: Օբաման երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ժամանակ կատարել է Jingle Bells-ը (տեսանյութ)