Զինյալ խմբավորումները նահանջել են Հին Հալեպի շրջանից

Զինյալ ահաբեկչական խմբավորումները դեկտեմբերի 6-ի ուշ գիշերը հավաքական կերպով նահանջել են Հին Հալեպի ամբողջ տարածքից:Ինչպես տեղեկացրեց մեր սեփական թղթակից Զարմիկ Պողիկյանը, ոմանք համաձայնել են հանձնվել սիրիական բանակին` վայր դնելով զենքերը:

Սիրիական բանակն ամբողջովին իր վերահսկողության տակ է առել ՀԻն Հալեպի Աղիոր, Քասթըլ Հարամի, Պապ ալ Հատիտ և մերձակա թաղամասերը։

Սպասվում է Սիրիական բանակի հրամանատարության պաշտոնական հայտարարությունը:


Source: Yerkir Media
Link: Զինյալ խմբավորումները նահանջել են Հին Հալեպի շրջանից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image