Կիեւում ֆուտբոլասերների միջեւ բախումներ են եղել (Լուսանկարներ)

Կիեւի «Դինամոյի» եւ Ստամբուլի «Բեշիկթաշի» երկրպագուները բախվել են Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղից առաջ: Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած բախման հետեւանքով տասնյակ երկրպագուներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բացի այդ, վնաս է հասցվել նաեւ Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող մի քանի խանութների:

Հավելենք, որ «Դինամոն» «Բեշիկթաշին» հաղթել էր 6:0 հաշվով:

 


Source: Yerkir Media
Link: Կիեւում ֆուտբոլասերների միջեւ բախումներ են եղել (Լուսանկարներ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image