Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 10-15 մ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիան – Գորիս ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 10-15 մ:

Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մեկասառույց է: Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Source: Yerkir Media
Link: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 10-15 մ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image