Գրոհայինները մոտակա ժամերին կլքեն Հալեպը

Գրոհայինները կլքեն Հալեպի արևելյան շրջանները մոտակա ժամերին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը`ՄԱԿ արտակարգ նիստի մեկնարկից առաջ:

«Իմ վերջին տեղեկություններով, իրոք, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրոհայինները լքեն քաղաքը, այնպես որ, սա, կարծես, վերջն է»,- ասել է դիվանագետը: Պատասխանելով հարցին, թե ե՞րբ զինված խմբավորումների ներկայացուցիչները կլքեն Հալեպը, նա ասել է, որ «մոտակա ժամերի ընթացքում»:


Source: Yerkir Media
Link: Գրոհայինները մոտակա ժամերին կլքեն Հալեպը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image