Դեղերի հատով վաճառքը չի սահմանափակվի

Դեղերի մասին նոր օրենքը չի սահմանափակի դեղերի հատով վաճառքը: Այս մասին առողջապահության նախարարության տարեկան ամփոփիչ ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով` այսուհետ դեղերը հատով վաճառելու դեպքում դեղատան աշխատողը դեղամիջոցի հետ պետք է տա նաեւ վերջինիս ժամկետի, օգտագործման եղանակի հետ կապված տվյալներ` դեղի անվտանգության նկատառումներից ելնելով:

ԱՆ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանում մոտ 4500  գրանցված դեղամիջոց կա, որոնց 50  տոկոսի վաճառքն առանց դեղատոմսի արգելվում է: «Դեղատոմսերի, դեղերի դուրս գրման կարգը կներկայացվի փետրվար ամսին»,-ասաց նա՝ հավելելով, որ նոր օրենքով նախատեսում է արգելել նաեւ դեղատոմսի հաստատված ձեւից դուրս որեւէ թղթիկի վրա դեղ դուրս գրելը:


Source: Yerkir Media
Link: Դեղերի հատով վաճառքը չի սահմանափակվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image