Գիտնականները ցույց են տվել ջուրը՝ Ցերերայի հավերժական մթության շրջաններում

Գերմանացի եւ ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Ցերերայի վրա ջուր կա նաեւ հավերժական մթության շրջաններում: Հետազոտությունը հրապարակված Է Nature Astronomy հանդեսում:

Գիտնականները Dawn առաքելության ընթացքում, կատարելով ավելի քան 600 խառնարանների մակերեւույթի սպեկտրազննական վերլուծություն, դրանցից 10-ում հայտնաբերել են ջրային սառույց, որը երբեք չի լուսավորվել արեգակնային լույսով:

Թզուկ մոլորակում նման վայրերի ոչ մեծ թիվը, հեղինակների կարծիքով՝ ցույց է տալիս խառնարաններում ջրային սառույցի հարվածական առաջացումը:

Ցերերայի վրա ջուրը հայտնաբերվել Է 2014 թվականին Երկրից դիտարկումների ընթացքում: Այնուհետեւ այդ տվյալներն իրենց հաստատումն են գտել Dawn առաքելության շրջանակներում:


Source: Yerkir Media
Link: Գիտնականները ցույց են տվել ջուրը՝ Ցերերայի հավերժական մթության շրջաններում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image