Թուրքիայի խորհրդարանն այսօր սկսել է սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումները: Խորհրդարանի շենքի մոտ էլ Անկարայի իրավաբանների ասոցացիայի, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության կոչով, շուրջ 100 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ բողոքի ակցիա է իրականացվել: Ոստիկանների հետ բախումներն անխուսափելի են եղել: Դրա հետեւանքով վիրավորվել է ակցիայի մասնակից 2 պատգամավոր:
Source: Yerkir Media
Link: Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների դեմ ցույցի ժամանակ պատգամավորներ են տուժել